Բարև ձմեռ ես քեզ շատ եմ սպասել: Դու գիտե՞ս,որ առանց քեզ աշխարհում ամեն ինչ կխառնվի իրար: Առանց քեզ չի լինի ձյուն, չի լինի ջուր և ամբողջ աշխարհը կչորանա: Առանց քեզ չի լինի ջուր, որ մեր հողերը ջրենք և ստանանք բերք, որ մարդիկ սովից չմահանան: Ճիշտ է ես փոքր եմ դեռ ութ տարեկան եմ, բայց այսօր ես սովորեցի բնագիտություն առարկայից, որ ձյունից և անձրևից է առաջանում մեր խմելու ջուրը և ոռոգման ջուրը: Այնպես, որ ձյուն ջան դու մեր համար շատ կարևոր ես: Նաև դու քո սպիտակ փաթիլներով մաքրում ես մեր օդը:
Կներես ձյուն, բայց պետք է ասեմ, որ առանց քեզ մենք երեխաներս շատ կտխրենք, որովհետև մենք շատ ենք սիրում խաղալ ձնագնդիկ և պատրաստել ձնեմարդ: Եվ շնորհակալ եմ քեզ, որ այս երկու օր է դու արդեն գալիս ես մեր բակ: