Բարև ես Էվելինան եմ ձեր սիրելի թոռնիկը: Ես այս տարի ձմեռ պապիկ շատ լավ եմ պահել, դասերս կատարել եմ չնայած օնլայն դասեր էինք անում հիմնականում: Բայց ասեմ ձմեռ պապիկ այս տարի մի քիչ տխուր տարի էր: Մի քիչ էլ ուրախ քանի որ վիրուսի ժամանակ իմ պապան ու մաման գործի չէին գնում ու գնում էինք տարբեր վայրեր զբոսնելու և մեր երկիրը ճանաչելու:
Հիմա անցնեմ իմ ցանկություններին: Ձմեռ պապիկ ջան ես ցանկանում եմ, որ այս տարի լինի բարի, անվիրուս, անպատերազմ տարի, որ ո՛չ ոք չտխրի և չլացի այս 2021 թվականին: Որ ո՛չ մի բալիկ չլացի ու չտխրի ու միշտ իր ծնողների հետ ուրախ ժամանակ անցկացնի:
Իսկ ես ձմեռ պապ մի բան եմ ցանկանում քեզանից: Ուզում եմ xiaomi A7- հեռախոս, որովհետև ես հասկացա, որ եթե համակարգիչդ փչանում է կարող ես հեռախոսով դասերը անել: Նաև կարող ես google Map-ով տարբեր վայրեր գնալ: Դե մի քիչ էլ հանգիստ ժամանակ մուլտֆիլմեր դիտել, tik tok նկարել և այլն:
Կներես ձմեռ պապիկ ջան, որ թանկ բան եմ ցանկանում:
Դե հաջողութուն:
